Կորոնավիրուսից մահացել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մայրը` Ռուբինա Ղազարյանցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ռուբինա Ղազարյանցի դուստրը՝ Սևան Պետրոսյանը։
«Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը։
Երկու բառով դժվար է նկարագրել նրա անցած ուղին։ Գիտենք, որ նա իր մտերիմների, ընկերների և ծանոթների հուշերում կմնա իր յուրօրինակ խառնվածքով, վառ անհատականությամբ, անկոտրում կամքով, սկզբունքայնությամբ և պարզությամբ։
Ցավոք, ԿՈՎԻԴ-19-ի վարակը նաև նրա կողքով անցավ։
Մեր կորուստը ծանր է։ Թող, որ այն չկրկնվի՝ յուրաքանչյուրիս անհատական ու հանրային զգոնությամբ ու ջանքով։
Հայտնում ենք, որ համավարակի պատճառով, սգո արարողություններ տեղի չեն ունենալու։
Ցանկության դեպքում, կարող եք նվիրատվություններ կատարել կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված պետական հաշվեհամարին (900005001947), Հայաստան համահայկական հիմնադրամի «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» ֆոնդին (https://www.himnadram.org/hy), կամ այլ նախաձեռնությունների»։