Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 251-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9282 -ի (մայիսի 30-ին՝ 8927): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մեկ օրում առողջացածների թիվը 20 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3317: Փաստացի բուժում է ստանում 5435 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 57081 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 127 դեպք, երեկվա համեմատ՝ 7-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվն ավելացել է 3-ով՝ 48 է։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.shantnews.am