Հայաստանում ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսի դեպք

Հայաստանում ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1201 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 18-ին հաստատվել է կորոնավիրուսի 1248 դեպք: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121: Բուժվածների ընդհանուր թիվը հասել է 402-ի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armlur.am