Այս պահին կորոնավիրուսով քանի՞ հիվանդ է բուժվում Գյումրիում

Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում:

«Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն այսօր, ընդ որում, նրանցից մեկը՝ 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում:

Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունեն 400-ից ավելի քաղաքացիներ»,- ասված է հայտարարության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.