Կորոնավիրուսի դեմ պայքարի կամավորը հոր հետ ապակու հետեւից է շփվում.(ՖՈՏՈ)

Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․

«Կյանքն ինչ հետաքրքիր է…

Նկարում բուժծառայության փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյանն է, ով իմ զինծառայության ժամանակ եղել է Արմավիրի ուսումնական բրիգադայի բուժծառայության պետը, ում հետ պայքարել ենք զորամասում դիզինտերիայի վերացման համար:

Նկարում աղջնակը փոխգնդապետի աղջիկն է Zara Martirosyan-ը , ով լինելով էնդոկրինալոգիայի օրդինատոր մեր կամավորական թիմի կազմում հայրենանվեր ծառայություն է մատուցում COVID-19-ի կապակցությամբ մեր հայրենակից կոնտակտավորներին:

Ձեռքերի ու շփման այս պատկերը քանի օր էր նկատում էի, հեռու կանգնում, որ չխանգարեմ հոր և աղջկա կարոտալից հայացքին,բայց վերջը որոշեցի նկարեմ:

P.S. Գեները չեն ոչնչանում, բայց մնացեք տանը, որ Զառան ու մնացած կամավորները շուտ գնան տուն»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.