Սիմա Բաղդասարյանի «ցավոտ թեման» եւ ընտանիքի առօրյան

Արտակարգ դրության այս օրերին Սիմա Բաղդասարյանը շարունակում է վարել «Բարի լույս» ծրագիրը: Ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, աշխատանքային գրաֆիկը չի փոխվել, բայց փորձում են հյուրերի հետ կապն ապահովել տեսազանգի միջոցով, նաեւ պահպանում են հիգիենայի բոլոր կանոնները:

«Ինչպես ասում են, լինող բանը կլինի, բայց պետք է հնարավորինս պահել բոլոր կանոնները: Պետք է մնալ տանը՝ հանուն հարազատների, ընկերների եւ բոլոր մարդկանց: Թյուր կարծիք է, որ երիտասարդներին ոչինչ չի պատահում: Նրանք կարող են վիրուսի փոխանցող դառնալ, ուստի պետք է քիչ շփում ունենալ, տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում: Սրանք ուղղակի բառեր չեն:

Ցավոք, այսօր ոչ բոլորն են դա ընկալել: Ես ընտանիքիս հետ մնում եմ տանը»,- ասել է Սիման եւ հավելել, որ խուճապի մատնվել պետք չէ, պարզապես խնդրին լուրջ է պետք մոտենալ:

 

Հաղորդավարուհին նշել է, որ դստեր՝ Վիկտորյայի առօրյայում բան չի փոխվել. նույն խաղերն են, մուլտֆիլմերը, ռեժիմով կյանքը: Միայն տատիկների հետ որքան ժամանակ է՝ հայտնի պատճառով չի հանդիպել:

«Ինձ համար ցավոտ թեմա է մարզվելը: Դա իմ ապրելակերպն է, որից շատ դժվար է շեղվել: Բայց ինչ արած, տանն եմ մարզվում բոլոր կանոններով՝ շաբաթական 3 անգամ, 1 ժամով: Բոլորին խորհուրդ եմ տալիս: Համենայն դեպս, ինձ օգնում է սթրեսից դուրս գալ»,-նշել է Սիման:

Մանրամասները՝ այստեղ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.