«Նկատեցի, որ տղամարդը ներսում մի կերպ հենվել է պատուհանին ու ճոճվում է…». այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարինե Ղալեչյանը.
Խանութից դուրս գալիս նկատեցի, որ տղամարդը ներսում մի կերպ հենվել է պատուհանին ու ճոճվում: Դուրս եկա, ու պատահած երկու տղաներին խնդրեցի, որ օգնեն այդ մարդուն:
Հետ եկանք, նա արդեն հատակին էր (2րոպե չտևեց): Զանգահարեցի շտապ օգնություն՝ ուղիղ 5րոպեից բարեհամբույր բժիշկներով շտապ օգնության մեքենան եկավ: Պարզվեց սթափ չէր քաղաքացին, բայց ընկնելիս գլուխն ուժեղ հարվածել էր: Շատ սրտացավ էին շտապ օգնության աշխատակիցները, տարան հանրպետական հիվանդանոց:
Մինչև շտապ օգնության գալը, ոստիկաններն անցնում էին, տեսան քաղաքացուն ընկած ու մինչև վերջ սպասեցին, որ շտապ օգնության մեքենան գա, ավելին՝ օգնեցին, որ քաղաքացուն գետնից բարձրացնեն ու տեղափոխեն մեքենա: Ողջ ընթացքում հետևում էին, որ վիճակը չվատանա:
Նույնը նաև այդ երկու տղաները: Իսկ «հանդիսատես» անցորդներն ասում էին՝ խմած է, մի զանգի, չեն գա, բայց համոզվեցի, որ շտապ օգնության բժիշկները ոչ մի տարբերություն չդրեցին՝ խմած է, թե՞ սթափ:
Շնորհկալություն շտապ օգնության աշխատակիցներին, ոստիկաններին և այդ երկու տղաներին: