Նոր Մահվան դեպք է գրանցվել․ մանրամասներ 12-րդ դեպքի հետ կապված

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում գրանցվել է ծանր հիվանդություններ և կորոնավիրուս ունեցող մեկ քաղաքացու մահ։

Մահացածը եղել է 81 տարեկան։ Նախարարը տեղեկացրեց, որ այդ մասին դեռ չեն հայտարարել, և վաղը ընդհանուր թվերով դա կերևա:

Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։:

Ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 149 է, այսինքն՝ մեկ օրում բուժվել է 11 մարդ (ապրիլի 9-ի դրությամբ բուժվածների թիվը 138 էր), փաստացի բուժվողներինը՝ 777, բացասական թեստերը՝ 4902, մահվան ելքերը՝ 12:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.