Նոր Մանրամասներ այսօր կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքից

Առողջապահության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.