Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդո, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել ե ն պարկուճ և գնդակ:Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել են ատրճանակից:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.