Օշական համայնքի բնակիչներից շատերը ինքնամեկուսացել են դաշտերում, իրենց այգիներում. զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով: Ի՞նչ իրավիճակ է տիրում համայնքում, ի՞նչ վարակազերծման աշխատանքներ են կատարվում: Այս ամենի մասին պատմել է համայնքապետ Արամ Ներսիսյանը:
Հայաստանի համայնքների միության «Համայնքներն արտակարգ դրության օրերին» նախաձեռնության շրջանակներում Արամ Ներսիսյանից հետաքրքրվել են՝ բնակիչները գյուղից դուրս գալի՞ս են, նա պատասխանել է.
«Բոլորն իրենց դաշտերում, այգիներում գյուղատնտեսությամբ են: Գյուղից հազվադեպ են դուրս գալիս: Միայն հրատապ կարիքի դեպքում են դուրս գալիս: Գյուղատնտեսական աշխատանքներն էլ դաշտերում են»:
Համայնքապետարանում աշխատում են երեք-չորս հոգով երեք-չորս ժամյա գրաֆիկով՝ կազմակերպչական աշխատանքների համար:
Խոսելով համայնքում ախտահանման, վարակազերծման աշխատանքների մասին՝ Արամ Ներսիսյանը տեղեկացրել է.
«Համայնքում երկու օրը մեկ ախտահանման աշխատանքներ են իրականացվում՝ խանութներում, դեղատներում, եկեղեցիներում, պետական հիմնարկներում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: