Քիչ առաջ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում։ Այդ մասին հայտնում է globalincidentsmap.com-ը։ Ստորգետնյա ցնցումները, որոնց ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ, գրանցվել են տեղի ժամանակով ժամը 23։51-ին։ Էպիկենտրոնը գտնվել է
Բարդայում, հիպոկենտրոնը՝ 9 կմ խորության տակ։ ՀՀ ԱԻՆ-ից էլ հայտնեցին, որ երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com