ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակման ամենաակնհայտ ախտանշանը․

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է կորոնավիրուսով վարակման ամենաակնհայտ ախտանշանը։ Այդ մասին ապրիլի 5-ին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարրիսը Նաիլե Ասկեր-զադե-ի հետ հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։

Հարրիսի խոսքերով՝ նոր կորոնավիրուսի գլխավոր ախտանիշներն են տենդն ու 38 աստիճանից բարձր ջերմությունը։ Նա նշել է, որ վարակվածների 90 տոկոսն այդ ախտանշաններն է ունենում։

Բացի այդ, նա հայտնել է, որ հիվանդները շատ հաճախ գիշերվա կեսին արթնանում են և չեն հասկանում, թե ինչ է կատարվում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.