Ումի՞ց վարակվեց Մարալիկի բնակիչը․ արտերկրում չի եղել, վարակակրի հետ չի շփվել

Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք․ վարակակիրը  1952 թվականին ծնված տղամարդ է, որն ունի ուղեկցող մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, գլխուղեղային արյան շրջանառության խանգարում։

Վերջինս արտերկրում  չի եղել, պաշտոնապես հաստատված վիրուսակրի հետ չի շփվել, թե որտեղից է վարակվել, դեռևս անհայտ է։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, տղամարդը իրենց մոտ ընդունվել է երկկողմանի թոքաբորբով, տեղափոխվել  է Մարալիկի հիվանդանոցից, իսկ այդ ընթացքում Մարալիկում պաշտոնապես վարակի որևէ դեպք չի գրանցվել։

Ավելին, ըստ Արմեն Իսահակյանի, հիվանդին զննել են նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, փաստացի նրա մոտ էպիդեմիոլոգիական անամնեզ չի եղել․ այսինքն՝ արտերկրում չի եղել, վիրուսակրի հետ չի շփվել և այլն։ Այս ամենից հետո իրենք նոր միայն ընդունել են  հիվանդին՝ ապահով լինելով, որ վիրուսակիր չէ, այլապես չէին ընդունի, քանի որ  Գյումրի բժշկականը ընդգրկված չէ կորոնավիրուսով վարակվածներին բուժող հաստատությունների ցանկում։

Նյութի աղբյուր՝ Առավոտ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.