Քաղաքացին դուրս է եկել ծանոթներից պարտքով փող ճարելու։
Վերադարձի ակնկալվող ժամը` «երբոր կարողանամ ճարեմ»:
Գրում եմ Խաչատուրին՝ հումո՞ր է, թե իրականություն։
-Իրականություն է․ մարդը դուրս է եկել փող ճարելու, չգիտի` երբ կհաջողվի։ Լուկաշինի փողոցում է․ իր աներոջ տների մոտ գնացել էր փող ուզելու, նրանք էլ չեն ունեցել։
Տղան անչափահաս է, խնդրեց ինձ հետաքրքրվեմ՝ մի տեղ ավտոէլեկտրիկ կամ սլեսարի գործ լինի, իմաց անեմ։ Նրան էնքան լավ չգիտեմ, աներոջ ընտանիքը բազմազավակ է /10 երեխա/, որոնց լավ գիտեմ, ներկայումս շատ նեղն են, ոչ մի օգնություն չի ցուցաբերվել։