«Նորք»-ում գտնվող 25 հիվանդներից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է…».

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքներում այս պահին թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։

Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ 

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.




Նյութի աղբյուր՝ armtimes.com