Ապրիլի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում նոր վարակվածների մասին

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 736–ի։ Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվն ավելացել է 73–ով։

Առողջացել է 43 պացիենտ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։

Փաստացի բուժում է ստանում 686 մարդ։ Անցկացված 3258 թեստի պատասխան եղել է բացասական։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.