«Հոգեկան տառապանք պատճառած քննիչը դեռ «վայելում է» չարաբաստիկ պաշտոնը…».

ՀՀ Գլխավոր դատախազ
պարոն Ա. Դավթյանին,
Նարինե Գևորգյանից

2016 թ. հունիսի 4-ին Երևան քաղաքի Նուբարաշեն խճուղի 5/1 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մահացել է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսին՝ Եղիշե Խաչատրյանը:
Առաջադրված մեղադրանքում որդիս՝ Յուրի Հակոբյանը, իրեն մեղավոր չի ճանաչել, և իր ցուցմունքներում հայտնել է, որ իրեն վերագրվող հանցագործության հետ որևէ առնչություն չի ունեցել, դրա կատարման ժամանակ գտնվել է միանգամայն այն վայրում, հստակ նշելով, թե այդ ընթացքում ում հետ է եղել և ինչով է զբաղվել, այսինքն հստակ ներկայացրել է իր այլուրեքությունը հաստատող ապացույցներ, որոնք հաստատվել է քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով, որպեսզի պայմաններում որդուս՝ Յուրի Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա էր անհապաղ դադարեցման՝ առաջադրված մեղադրանքի հիմքում բավարար ապացույցների համակցության ակնհայտ բացակայության հիմքով:

 

Ներկայումս Դատարանը հետազոտում է ապացույցները: Շուրջ երեք տարի ընթացող դատավարությանը որդիս՝ Յուրին, ով ի դեպ գտնվում է նախնական կալանքի տակ, մասնակցում է որպես դիտորդ: Դատարանում հարցաքննել է շուրջ 18 վկա, որոնցից ոչ մեկն անգամ մի դրվագում չի տվել Յուրիի անունը: Մինչդեռ նախաքննական մարմինը, ի դեմս ՀՔԾ քննիչ Դավիթ Կոստանդյանի խախտել է ճանաչման ներկայացնելու քրեադատավարական օրենքով սահմանված կարգը: Իսկ նման քննչական գործողության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները և այդ կապակցությամբ կազմված արձանագրությունը քրեական գործի վարույթում որպես ապացույց չեն կարող օգտագործվել, քանզի մահացածի մայրը՝ էմմա Աբրահամյանը նախաքննության ընթացքում տված ցուցմուններում հայտնել է, որ ավտոմեքենայից իջած և իր որդուն սկզբում ծեծի ենթարկած տղաներից իր մոտ տպավորվել է միայն առաջինը՝ որդուն հարվածողը, իսկ որդուն հարվածներ հասցրած մյուս երիտասարդներին նկարագրելու քննիչի հարցին պատասխանել է, որ ոչ բոլորին է հստակ հիշում, որևէ մեկի մոտ առանձնահատուկ նշաններ չի նկատել և խնդրել է իրեն ճիշտ հասկանալ, որի իր աչքի առաջ սպանելիս են եղել որդուն և իր ուշադրությունն ամբողջությամբ բևեռված է եղել նրան:

Էմմա Աբրահամյանի վերը նշված ցուցումունքներից ակնհայտ է, որ նա դեպքի օրը մեքենայից իջած և իր որդուն ծեծի ենթարկած անձանցից նույնացման համար բավարար որևէ հատկանիշ չի նշել, իսկ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ճանաչում չի կատարվում, իսկ կատարվածը չի կարող ճանաչվել հիմնավորված, եթե ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն ճանաչվողի անձի նույնացման համար: Պարզից էլ պարզ է, որ քրեադատավարական վերը նշված նորմի ուժով Յուրի Հակոբյանը Էմմա Աբրահամյանի ճանաչմանը չպետք է ներկայացվեր, իսկ կատարված ճանաչումն էլ չի կարող ճանաչվել օրինական: Նման պայմաններում ոչ նախաքննական մարմինը և ոչ էլ դատարանը մինչ օրս Յուրի Հակոբյանին վերագրվող ենթադրյալ հանցագործությանը վերջինիս առնչությունը մատնանշող տեղեկություններ պարունակող այլ վկաների ցուցմունքներ կամ այլ ապացույցներ այդպես էլ ձեռք չի բերել: Ավելին, Էմմա Աբրահամյանն անգամ դատաարանում չի ճանաչել Յուրիին և մատնացույց է արել մեկ այլ ամբաստանյալի՝ պնդելով, թե Յուրիին հենց նա է:

Սույն թվականի փետրվարի ամսին դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազին՝ խնդրելով ընդունելություն: Ինձ ընդունել են ՀՀ Գլխավոր դատախազի օգնական Արթուր Բաղդասարյանը և Վարչության պետ Կարեն Բիշարյանը: Պրն Բիշարյանը ինձ վստահեցրել է, որ դատախազությունը ոչ մի ապօրինի որոշում չի ընդունի:
Անցել է շուրջ երկու ամիս, սակայն խնդրանքս մնացել է անպատասխան, իսկ դատավարությունը ընթանում է շատ դանդաղ, կարելի է ասել, տեղից չի շարժվել: Իսկ իմ որդին անմեղ ՛՛մեղավորի՛՛ կարգավիճակում ըստ էության կրում է ՛՛պատիժ՛՛, չարածի համար:
Այս ամենն ուղղակիորեն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների պահանջներին:
Իմ տղայի նկատմամբ ակնհայտ է խոշտանգման, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի, ձերբակալության և կալանավորելու թույլատրելիության հիմքերի խախտումները:
Գաղտնիք չէ, որ այս խախտումները ուշ, թե շուտ դառնալու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննարկման առարկա, մինչդեռ իմ ընտանիքին ու որդուս հոգեկան տառապանք պատճառած քննիչը դեռ ՛՛վայելում է՛՛ իր չարաբաստիկ պաշտոնը և դեռ քանի մարդու գլուխ և ընտանիք պետք է քանդի, դեռ մնում է անհայտ:
Հայտնում եմ, որ մի քանի օր հետո որդիս՝ Յուրի Հակոբյանը պատրաստվում է հայտարարել անժամկետ հացադուլ՝ իրեն շուրջ չորս տարի ապօրինի կալանքի տակ պահելու համար: Իմ որդու և ինձ համար այլևս չկա ո՛չ արդարություն և ո՛չ էլ արդարադատություն:
Եվ այս ծանր օրերին, երբ մեր Հայրենիքում մոլեգնում է թագավարակը, Աստված մի արաասցե, եթե որդուս մի բան պատահի, ապա ես պատասախանատու ձևով հայտարարում եմ, որ կդիմեմ ամենածայրահեղ քայլի: Արդարության հասնելու այլ ճանապարհ ես այևս չեմ տեսնում:

Ն. Գևորգյան
01.04.2020 թ.

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.