Միակ մարզը, որտեղ պաշտոնապես կորոնավիրուս չի հաստատվել

Armlife.am-ը գրում է. Միակ մարզը, ուր պաշտոնապես կորոնավիրուս չի հաստատվել,այս պահի դրությամբ մնում է Գեղարքունիքի մարզը:

«Կորոնավիրուսը Հայաստան ոնց էլ ներթափանցի, Քյավառի կողմերը սատկելու է»․

ՀՀ քաղաքական գործիչ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում դեռ կորոնավիրուսի տարածման փուլում էր նման հումորային գրառում կատարել:
Փաստացի, Գավառն ու ամբողջ մարզն այսօր զերծ մնաց կորոնավիրուսից:

Ու չնայած այդ հանգամանքին, մարզում երտասարդները դիմակներ են բաժանել: Մեկ օրում մանկավարժ Աննա Գզրարյանն ու Գավառի պարուսույց Աիդա Աղոյանը մոտ 100 դիմակ բաժանեցին քաղաքի բնակիչներին.«Ամեն ինչ կանենք, առանց կորոնավիրուսի Գավառ ունենալու համար»,-ասում են նրանք:

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.