Մահացել է Լևոն Արոնյանի կինը

Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-իր միկրոբլոգի գրառմամբ տեղեկացրել է Լևոն Արոնյանը։

«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը տիկնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց»,- նշել է Արոնյանը։

Գրառմանը ցավակցական խոսքերով պատասխանել են բազմաթիվ հանրաճանաչ շախմատիստներ, մասնավորապես, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, գրոսմայստեր Անիշ Գիրին և այլք։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.