Հակառակորդի կրակոցից Տավուշում 10-րդ դասարանի աշակերտ է վիրավորվել․

Մարտի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից վիրավորվել է դպրոցական տղա։ Ոսկեվանի գյուղապետ Վոլոդյա Ղազինյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի վերջնամասում՝ դեպի Կոթի տանող ճանապարհին: Գյուղապետն ասաց, որ տղան 10-րդ դասարանի աշակերտ է:

«Փամփուշտը կպել է պատին բեկոր է առաջացել, որն էլ կպել է երեխուն: Տղան տեղափոխվել է Նոյեբերյանի բժշկական կենտրոն, վիճակը լավ է»,- ասել է գյուղապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.