Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Եվա Թովմասյանն ահազանգում է.
Պատգամավոր և բնապահպան ընկերներ, ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, այս նկարները վերցրել եմ «Մենք Պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» ՖԲ խմբում ծավալված քննարկումից։
Այս օգտատիրոջ Ինստագրամի էջի մյուս նկարներից կարելի է ենթադրել, որ նա բնակվում է Հայաստանում և որսի նկարներն էլ կատարված են Հայաստանում (Արմավիրի մարզում, ամենայն հավանականությամբ)։
Ցավոք սրտի ինքս տեղյակ չեմ արդյո՞ք օրինական է կոնկրետ թռչնատեսակի որսը այդ իսկ պատճառով խնդրում եմ գրառումս ընդունել որպես ահազանգ և հետամուտ լինել անհրաժեշտ ստուգումների իրականացմանը։
‼️Բոլորին խնդրում եմ օգնել, որ ահազանգը հնչեղություն ստանա և տեղ հասնի։
Հ․Գ․ Քանի որ ԱԺ Բնապահպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամներից քչերին եմ ճանաչում, նշում եմ այլ հանձնաժողովներում ներգրավված պատգամավորների։