Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:

«Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,- գրել է Նիկողոսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.