Հենց այս պահին Թեժ լարված իրավիճակ... Իշխանությունը ձեռնոց նետեց ուսանողությանը. քայլի հերթը ուսանողներինն է… Ուղիղ Միացում

Ազգային ժողովն այսօր առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Սա միանգամայն կանխատեսելի ընթացք էր` հատկապես ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի ուրբաթ օրվա «գիշերային» նիստից հետո, երբ իշխանության ամենաբարձր մակարդակով երեկոյան ուշ ժամի պատգամավորները «բերման ենթարկվեցին» խորհրդարան:

Դժվար է ասել, թե բովանդակային հարթության մեջ այս օրինագիծն ինչ կտա բանակին, սակայն այն հաստատ հարվածում է կրթությանն ու գիտությանը` չվերացնելով նաև բանակում և կրթության համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերն, ինչի մասին անընդհատ խոսում էին իշխանության ներկայացուցւչները: Օրինագծի ընդունումը, զուտ

համակարգային առումով, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հաղթանակն էր, որովհետև օրինագծի ընդունման շուրջ կոնսոլիդացվեց իշխանության ռեսուրսը:

Մյուս կողմից` հրապարակային քաղաքականության դաշտում, Վիգեն Սարգսյանը քաղաքական ֆիասկո արձանագրեց` դառնալով խորհրդարանական ընդդիմության հիմնական թիրախներից մեկը, մարտավարական առումով պարտվելով անգամ ուսանողական շարժման հետ պոլեմիկայում: Վիգեն Սարգսյանն իր համակարգային կշիռն ավելացրեց բացառապես Սերժ Սարգսյանի աջակցությամբ` ակամայից բոլորի համար ակնհայտ դարձնելով, որ չի կայացել որպես ինքնուրույն քաղաքական գործոն: Սա առնվազն հիմքեր է տալիս ենթադրելու, որ Վիգեն Սարգսյանի քաղաքական հեռանկարը, այդ թվում` 2018-ի համատեքստում, գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքերում:

Ուսանողական շարժումը, մեծ իմաստով, չէր կարող հաղթահարել ավտորիտար իշխանության պատնեշները, նույնիսկ` հացադուլի միջոցով: Պայքարի նման մեթոդներն

արդեն արդյունավետ չեն սկզբունքորեն, առավել ևս` չեն կարող ազդել ավտորիտար իշխանությունների քաղաքականության վրա;

Մյուս կողնից` ուսանողական շարժման պարտությունը կանխորոշված էր նրա միագիծ ու կանխատեսելի վարքագծի, աղքատիկ օրակարգի, ինստիտուցիոնալ չկայացվածության հետևանքով: Սակայն մի օրինագծի շուրջ պայքարն «Ավարայր» չէ, և ուսանողական

շարժումը կարող է տրանսֆորմացվել և հասնել հաջողության, եթե համարժեք պատասխան տա իշխանության նետած ձեռնոցին: Անհրաժեշտ է պայքարել ոչ թե հետևանքի, այլ` պատճառի դեմ:

Մինչև բուհական համակարգը դուրս չբերվի իշխանության աքցաններից, ուսանողական ցանկացած շարժում դատապարտված է, որովհետև խեղդվում է հենց ԲՈՒՀ-ի, համալսարանի պատերից ներս: Առաջիկա օրերին մենք պետք է լսենք ուսանողության քաղաքական, արժեքային հայտի, տևական բազմահարթակ պայքարի պատրաստակամության մասին, եթե իհարկե տեղի ունեցածը միանգամյա պոռթկում չէր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am