Ինչով են այս օրերին զբաղված «գիշերային թիթեռնիկները»

Hraparak.am-ը գրում է. Ամբողջ աշխարհում տարածված ու տարածվող կորոնավիրուսը կարելի է ասել՝ ազդել է գրեթե բոլոր ոլորտների, մարդկության կենսագործունեության վրա։ Մեգապոլիսները, մեծ պետությունների փողոցները գրեթե դատարակ են, կյանքն աշխարհում կանգ է առել։ Կյանքի այս փոփոխությունն իրենց մաշկի վրա են զգում նաեւ «աշխարհի ամենահին մասնագիտություն» ունեցող անձինք՝ մարմնավաճառները կամ, այսպես ասած, «գիշերային թիթեռնիկները»։

Զրուցել ենք նրանցից մի քանիսի հետ։

Նրանց մեծ մասը պնդում էր՝ այս օրերին աշխատում են, պարզապես հաճախորդների թիվը պակասել է։

Հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված զեղչեր չե՞ն լինում, պատասխանեցին՝ ոչ, սակայն գինը սակարկելի է․ «Մինչեւ երեսուն կարամ իջնեմ»,-ասաց նրանցից ամենաերիտասարդը։

Իսկ թե չե՞ն վախենում, որ կվարակվեն կորոնավիրուսով, հայտնեցին մտահոգություն։ Սակայն նրանցից ոչ մեկն այդ հիմքով չի պատրաստվում հրաժարվել ծառայություններ մատուցելուց։

Հաճախորդներին հարցնում են՝ հո վարակակիր չե՞ն, բացասական պատասխան ստանալուց հետո կարող են հանդիպել հաճախորդի հետ․«Դե մտահոգված ենք, բայց մեզ վստահեցնում են, որ վարակված չեն կորոնավիրուսով»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.