ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներվ, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 372 դեպք:
Բուժվածների թիվը 28 է, փաստացի բուժվողներինը՝ 343:
2172 թեստի արդյուն եղել է բացասական: Մահվան նոր դեպք չի գրանցվել:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 27-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 100-ից ավելի քաղաքացի:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armtimes.com