ժամեր Առաջ. իսկական քաոս...Խոշոր Ավտովթար.. բախվել են Mercedes-ները. կա 5 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Տաթևացու փողոցների հատման խաչմերուկում բախվել են Շուռնուխ գյուղի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 51 VP 001 համարանիշի և Կապան քաղաքի բնակիչ, 32-ամյա Ազարիա Օհանջանյանի վարած Mercedes մակնիշի 51 VP 055 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրահուղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Օհանջանյանի ուղևորներ, 45-ամյա

Վանիկ Ասիլյանը, 32-ամյա Նատաշա Հակոբյանը, 22-ամյա Նոնա Կինոսյանը, 51-ամյա Նելլի Անտոնյանը և 24-ամյա Համեստ Լալայանը, ովքեր բնակվում են Կապան քաղաքում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանառտար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի

հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Վ. Հարությունյանը, ով բախվել է Ա. Օհանջանյանի Mercedes-ին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com