Հայաստանում մարտի 26-ի ժամը 10։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը հասել է 329-ի։ Այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվը 18 է:
Հիշեցնենք՝ երեկ (ժամը 10:00-ի տվյալներով) Հայաստանում կորոնավիրուսով վարակված 290 հաստատված դեպք կար:
Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում էր իրականացվել 3 զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել էր վիրուսի առկայությունը: Կորոնավիրուս հաստատվել է նաեւ 3 զինծառայողի մոտ:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում էլ երեկ արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armtimes.com