Ինչով կավարտվի Վիգեն Սարգսյանի և ուսանողների բախումը ...

«Հացադուլով մեր երկրում ոչ մեկին չես վախեցնի, քանի որ նախկին բոլոր հացադուլավորները այդ քայլը օգտագործել են, որպես դիետա պահելու հնարավորություն ու քաշի թեթևանալուց հետո, անկախ պահանջած հարցի դրական լուծումից, դադարեցրել են հացադուլը:

Հույս ունեմ, որ մեր ուսանողները շատ լավ հասկանում են կատարած քայլի լրջությունը և հասկանում են նաև , որ դրանով չեն զարմացնում այն մարդկանց ումից պահանջներ են ներկայացնում:Հացադուլից բացասական պատասխանով դուրս գալու դեպքում նրան երիտասարադ ճակատներին կդաջվի մնացած բոլոր քաղաքական գործիչների պիտակը, որը դրանից հետո ամբողջ կյանքում ու իրենց այլ բոլոր գործողությունների ժամանակ ուրվականի նման հետևելու է:

Հիմա այս քայլից հետո ամեն բան պարզ կլինի, թե ինչով կավարտվի Վիգեն Սարգսյանի և ուսանողների բախումը: Երիտասարդները համոզված եմ երկար չեն կարող առանց հաց մնալ, սակայն Սարգսյան Վիգենն էլ այդքան կարճ ժամանակում հացադուլի մասին լսելուց չի փոխի իր նախագիծը:

Ուսանողները նման վճռական քայլի գնալուց հետո չպետք է լսեն տարատեսակ քաղաքական գործիչների, որոնք հորդորում են դադարեցնել հացադուլը: Իհարկե որոշումը ամենաիդեալականը չէ, սակայն եթե քայլը արված է, այլևս հետ գնալը նշանակում է պարտություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ henaran.am