Արցախում մեկուսացվածներ կան. շտաբի ղեկավար

Արցախում մինչ այս կորոնավիրուսի դեպք չի գրանցվել:  Արցախի տեղեկատվական շտաբի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ArmLur.am-ի հետ զրույցում մի քանի մանրամասներ հայտնեց տարվող աշխատանքներից:  Սակայն նա նշեց, որ այս ընթացքում մեկուսացումներ լինում են:

«Օրինակ՝ ուսանողները, որոնք որ արտերկրում են եղել, մեկուսանում են տանը կամ հատուկ նախատեսված բժշկական հաստատություններում: Այս պահին մեկուսացվածների թիվը չեմ կարող ասել, քանի որ տվյալները վերջնական չեն, առաջիկայում կհայտնենք»: Նա նաև նշեց, որ  մեկուսարաններից մեկը տեղակայված է Շուշիի հիվանդանոցում, ընդ որում՝ դա միակը չէ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armlur.am