Այսօր (ժամը 10:00-ի տվյալներով) Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը 194 է կազմում: Սա այն վերջին տվյալն է, որը երեկ երեկոյան հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշանակում է՝ դեպքերի ավելացում դեռեւս չկա:
194 մարդկանցից երկուսն ապաքինվել և դուրս է գրվել: 60-ից բարձր տաիքային խմբից կա 9 հիվանդ, 70-ից բարձր՝ 3 հիվանդ, իսկ 80-ից բարձր հիվանդ չկա: 194 հիվանդի 78% չունի ջերմություն, իսկ 14 մարդ ունի թոքաբորբ, բայց նրանք կայուն վիճակում են, ոչ ծանր:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս գրվել: Երեկ՝ մարտի 21-ին, արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։