Երգիչ Միհրան Ծառուկյանը հրաժարվել է սփյուռքահայ քաղաքացուն վերադարձնել 2.000 դոլարը, որը, որպես կանխավճար, տվել է երգչին՝ իրենց ընտանեկան միջոցառմանը երգելու նպատակով:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցներից մեկը որոշել է Երևանում կազմակերպել իրենց ընտանեկան միջոցառումը, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշել են չեղարկել միջոցառումը: Ինչպես պատգամավորն է նշում՝ Միհրան Ծառուկյանը և իր պրոդյուսերական խումբը հրաժարվում են վերադարձնել գումարը:
«Թե ինչքան բարոյական է նրանց արարքը և ինչ սոցիալական անպատասխանատվություն են դրսևորում նշածս «աստղը» և իր պրոդյուսերական խումբը, թողնում եմ Ձեր դատին։ Անձամբ եմ խոսել նրանց հետ, Միհրանն ասում է՝ ինքը չի խառնվում պրոդյուսերի գործերին, իսկ պրոդյուսերն ասում է, քանի որ պատվիրատուի նախաձեռնությամբ է չեղարկվել, իրենք չեն պատրաստվում վճարել»,- տեղեկացրեց Նարեկ Մկրտչյանը։
Այնուհանդերձ, գործընկերոջ բանակցություններին միացել է նաև «Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր՝ Սոֆիա Հովսեփյանը:
Սակայն քիչ նա Factor.am-ին տեղեկացրեց, որ շարունակական բանակցություններն անցել են ապարդյուն, երգիչը հրաժարվել է գումարը վերադարձնել:
Թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Միհրան Ծառուկյանից: Մեր հեռախոսազանգին պատասխանած անձը նշեց միայն, որ Միհրան Ծառուկյանը զբաղված է:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ factor.am