Կորոնավիրուսային հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․

 Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։

Առողջություն եմ ցանկանում նրան։

Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։

Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.