Հայաստանում կորոնավիրուսով վարակված 115 անձանցից 13-ը 60-ից բարձր տարիքի են

ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է տարածել Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց առողջական վիճակի մասին:

«115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ:

1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- հայտնում են հիվանդանոցից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.