Քիչ առաջ. «Դիվերսիա» վարչապետի դղյակի վրա. գրոհում են... Մանրամասնում է armtimes.com -ի Թղթակիցը

Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի Ազգային ժողովի քառօրյան, որը միանգամից թեժ մթնոլոտ ստացավ: Մտքերի փոխանակման ժամանակ հերթագրվեցին միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները եւ բոլորը միասնական բարձրաձայնեցին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ում կատարվող խնդիրների մասին: Պատգամավորներն ասացին այն, ինչն armtimes.com-ը մի քանի օր առաջ հրապարակել էր, մասնավորապես, որ «Առինջ մոլ»-ում ՊԵԿ-ի աշխատակիցը վաճառականներից մեկին փոձել է վրաերթի ենթարկել, ստուգել գնորդների պայուսակները եւ այլն:

Ծառուկյանականները իրենց խոսքում ակնհայտորեն «կծում էին» վարչապետ Կարեն Կարապետյանին:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն անդրադառնալով խնդիրն ասաց.

«Գազի մոնոպոլիա կա, գնացեք այնտեղից ձեր փողերը, միլիոնները հավաքեք ու օրինական ճանապարհով բյուջեն լցրեք: Մենք առաջարկում ենք անհապաղ ստեղծել գազի ստուգիչ հանձնաժողով: Մեր խմբակցության պատգամավորների ստորագրությունները բավարարում են եւ մենք կասենք, թե որտեղից պետք է հարկեր հավաքել»,- ասաց Մելքումյանը:

Այնուհետ, խոսեց Նաիրա Զոհրաբյանը եւ կրկին մատնացույց արեց վարչապետի դղյակները եւ առաջարկեց դրա հաշվին բյուջեն լցնել.

«Այն ինչ կատարվում է փոքր ու միջին առեւտրի ոլորտում, պարզապես տեռոր է: Գնացքեք, ձեզ ցույց ենք տալիս Մունումենտում գտնվող դյակները, որոնք ստեղծվել են գազի կոռուպցիայի հիման վրա, այնտեղից հավաքեք ձեր հարկերը: Սա լրջագույն խախտում է, որի մասին բարձրաձայնելու ենք միջազգային կառույցներում»,- ասաց Զոհրաբյանը:

Զորհաբյանի ելույթը հունից հանեց փոխնախագահ Շարմազանովին: Նա առաջարկեց այդ թեմայի մասին բարձրաձայնել հայտարարությունների ժամին, սակայն Գագիկ Ծառուկյանի պատգամավորները հերթով խոսեցին նույն թեմայի մասին եւ առաջարկեցին արտահերթ նիստ գումարել, խնդիրը լուծել:

Վերջում ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ տեղեկացրեց, որ խմբակցությունը եւս նման բողոք-դիմումներ է ստացել, որին համապատասխան ընթացք են տալու: Փաշինյանը եւս դեմ չէ, որպեսզի գազի ստուգիչ հանձնաժողով ստեղծվի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com