Ժամեր առաջ սպանություն Երևանում հրազենի գործադրմամբ

Այսօր՝ մարտի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ԱԻՆ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք: Իսկ նշված հարկում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ։ Կրակոցից վնասվել է նաև տան դուռը:

Սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչությունում), և նա հայտնի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ սպանություն կատարողը սպանվածի փեսան է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.