Շրջվել է «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցներին՝ տեղափոխող ավտոբուսը.կա 19 վիրավոր. (ՖՈՏՈ)

Armtimes.com -ը գրում է. Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Նոր Խաչակապ գյուղի սկզբնամասում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. շրջվել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին Սպիտակից տեղափոխող «ՊԱԶ» ավտոբուսը՝ մինչ այդ բախվելով «OPEL» մակնիշի ավտոմեքենային:

Նախնական տեղեկություններով՝ ավելի քան 15 մարդ է տեղափոխվել Վանաձորի եւ Սպիտակի բժշկական կենտրոններ: Վիրավորներին շրջված ավտոբուսից դուրս են բերել Վանաձորի եւ Սպիտակի փրկարարները:

Տեղում են եղել նաեւ Վանաձորի եւ Սպիտակի բժշկական կենտրոնների շտապօգնության խմբերը:

Նշենք, որ Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկան խոշոր արտադրություն է, որը աշխատակիցներ ունի մարզի տարբեր ծայրերից:

Մանրամասները՝ առաջիկայում:

Քիչ առաջ ArmLur.am-ի տեղեկություններով՝  19 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկակակն կենտրոն։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ արագ վարելու հետևանքով է  վթարային իրավիճակ է առաջացել, վարորդը կորցրել է ավտոբուսի կառվարումն ու  այն կողաշրջվել է։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան վթարից տուժածները 20֊ից ավելի են, վերջիններիս մոտ առկա չեն ծանր մարմնական վնասվածքներ։

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.