«Այս պահին հաստատված 45 դեպք…». նախարար՝ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այս պահի դրությամբ ունենք 45 հաստատված դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

‼️ ԹԱՐՄԱՑՈՒՄ 22:00, 16.03.2020թ.

Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.