Հրապարակ-իտեղեկություններով՝ օրերս Էջմիածնում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ մասնավորապես՝ կորոնավիրուսը Իտալիայից Էջմիածին բերած կնոջ հարազատները հանդիպել են նրան վիրավորողների հետ եւ ծեծի ենթարկել։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից, մեզ ասացին, որ մարմնական վնասվածք հասցնելու դեպք Էջմիածնում եղել է մարտի 14-ին, դրա առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Սակայն ոստիկանությունից չմանրամասնեցին՝ ինչ դեպքի մասին է խոսքը։
Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը երեկ ասել էր, որ այդ կնոջն անձնական վիրավորանքներ հասցնելու համար զրույց է ունեցել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 30-ն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ քննարկում են, թե արդյոք Հանրապետությունում կորոնավիրուսի կապակցությամբ արտակարգ դրություն հայտարարելու կարիք կա՞, թե՞ ոչ։
Հ․Գ․ Հոդվածը Hraparak.am-ինն է, խնդրում ենք այն չգողանալ, այլ լրատվամիջոցներով չտարածել, իսկ տարածելու բուռն ցանկության դեպքում գոնե զգուշացնել, ստանալ մեր համաձայնությունը։