Մոսկվայում ձերբակալվել է Վահագն Հարությունյանը

Աժ պատգամավաոր Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Կարևոր լուր

Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը»:

Ren.tv-ն էլ հայտնում է, որ մարտի 14-ի երեկոյան Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը:

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է, որ այս պահի դրությամբ Հարությունյանը փոխանցվել է Տվերի տարածքային դատախազություն` նրան Հայաստանին արտահանձնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Հայաստանում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սական դատարանը մերժել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.