Ո՞վ է այսօր զոհված պայմանագրային զինծառայողը.Ամուսնացած է, 2 մանկահասակ երեխա ունի

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արարատի մարզի դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել։

Մեր տեղեկություններով 26-ամյա Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից է։ Վերջերս էր ծառայության անցել Պաշտպանության նախարարությունում։ Մինչ ծառայության անցնելը աշխատում էր տեղի ջերմոցներից մեկում։ 

Սիանոսյանը ամուսնացած է, ունի 2 մանկահասակ դուստր՝ 2 և 4 տարեկան։ Ընտանիքը սոցիալապես անապահով է։ 

ՊՆ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին, ժամը 15:30-ի սահմաններում. «Հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ)»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.