Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մարտի 5-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթվարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է ՝ ավտոմեքենան վարել է Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Արսեն Մ.-ն, ինչի հետևանքով նա և նրա ուղևորներ, Մասիս քաղաքի բնակիչներ, 17-ամյա Սամվել Հ.-ն, 17-ամյա Արտյոմ Պ.ն, 16-ամյա Արման Հ.-ն և 16-ամյա Դավիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնութունը ստանալուց հետո Արսեն Մ.-ն, Սամվել Հ.-ն, Արտյոմ Պ.ն և Արման Հ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Պարզվել է նաև, որ վարորդ Արսեն Մ.-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.