mamul.am-ը գրում է. Մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» է տեղափոխվել 12-ամյա աղջիկ: Նրա վրա եղել են բռնության հետքեր, աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Ինչպես «Այսօր» լրատվականին փոխանցել է հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, աղջկան այժմ վիրահատում են, նրա մոտ, նախնական տվյալներով, ներքին արյունահոսություն է եղել:
Ըստ շրջանառվող լուրերի՝ փոքրիկը բռնության է ենթարկվել մոր զուգընկերոջ կողմից: Դեպքի առիթով կատարվում է քննություն:
Ավելի ուշ գտնվել է ծեծված երեխայի մոր`43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։
Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: