Երեք ամիս է անցել, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով է կրակել Գագիկ Ծառուկյանի սանիկի` Արթուր Հարությունյանի տան ուղղությամբ: Ինչպես հայտնի է Հուլիսի 27-ին Արթուր Հարությունյանի (Պալաչի) տան Աբովյան քաղաքի երկրորդ միկրոշրջանի 29 շենքի վրա կրակոցներ էին հնչել կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Պարզվել է, որ Արթուր Հարությունյանը
տևական ժամանակ այդ բնակարանում չի բնակվել, այնտեղ ելումուտ է արել վերջինիս եղբայրը: Իսկ թե որքանով նրա եղբայրը կարող էր կապ ունենալ կատարվածի հետ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ դեռեւս հայտնի չէ, թե ով կամ ինչու էր նախազգուշացնող կրակոցներ արձակել նրանց բնակարանի ուղղությամբ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am