Ժամեր առաջ. իսկական քաոս, լարված իրավիճակ Վեճ ու ծեծկռտուք Երևանի «Ջոս» ակումբում՝ քաղաքացիների և... Մանրամասները

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել «Ջոս» ակումբում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Ջոս» ակումբի մոտից վիճաբանություն և ծեծկռտուք կատարելու կասկածանքով Ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ՝ 35-ամյա Ռոբերտ

Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռ. Խաչատրյանի, Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցի բնակիչ՝ 44-ամյա Արտակ Վարդանյանի և «Ջոս» ակումբի անվտանգության աշխատակիցների միջև։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Խաչատրյանը «Հովեքս» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com