Սումգայիթի, Բաքվի ջարդեր. Ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը

armeniasputnik.am-ը գրում է. Փխրուն, նիհար, նուրբ ու փոքրամարմին աղջիկը հայտնվել էր Արցախում` պատերազմի դաշտում: Ավելի ճիշտ՝ ոչ թե հայտնվել էր, այլ կամավոր գնացել: Իսկ նրան՝ 2 փոքրիկների մորը, ռազմաճակատ էր բերել ոչ միայն հայրենասիրությունն ու հայրենի հողն ազատագրելու ձգտումը…այլ պատճառներ էլ կային:

Ադրբեջանական պատասխան՝ ազգային զարթոնքին

1988թ.-ին՝ սրանից ուղիղ 30 տարի առաջ, ազգային զարթոնքի արդյունքում ձևավորվեց Ղարաբաղյան շարժումը: Մեր արդար պահանջի հենց առաջին օրերից Սումգայիթում, Բաքվում ու այլուր սկսվեց խաղաղ հայ բնակչության կոտորածը: Գաղտնիք չէր, որ Բաքվում մեծ թվով հայեր էին ապրում, նրանց թվում՝ նաև երիտասարդ հայ ամուսինները` Անահիտն ու Վիկտորը: Նրանք սիրով ու նվիրումով երկու որդի էին մեծացնում, տունը շենացնում, երբ առաջին բոթը եկավ Սումգայիթից: Ժամ առ ժամ դաժան ու վախեցնող լուրերը հաճախակի էին դառնում, հայերի` Ադրբեջանում ապրելը` վայրկյան առ վայրկյան` վտանգավոր: Անահիտն ու Վիկտորն արագ հասկացան՝ ստիպված են թողնել իրենց տունն ու տեղը և Հայաստան տեղափոխվել: Այդ պահին կարևորը երեխաների ու իրենց փրկությունն էր: 

Առավոտյան, երեխաներին գրկած դուրս եկան փողոց` օդանավակայան հասնելու համար: Բայց մինչև մոտակա օդանավակայանը ճակատագիրը գլխիվայր պիտի շուռ գար, կյանքն այլ հուն ու այլ ընթացք պիտի ստանար: Փողոցում մի վայրի հրոսակախումբ աղմուկով շրջապատեց հայ ընտանիքը: Անահիտը վախեցած նրանց հանձնեց  բնակարանի բանալիները, որ, չգիտես ինչու, հետն էր վերցրել: Մտածեց` սրանց թալանն է պետք, տունն ու ամեն ինչը՝ իրենց, մենակ թե հանգիստ թողնեն: Խուժանին ավար ունենալու միտքն ուրախացրեց, բայց նա արյան ծարավ էր…ու հագեցրեց ծարավը…նրանք կնոջ ու երեխաների աչքի առաջ սրատեցին Վիկտորի գլուխն ու թափահարեցին օդում: Անահիտը կորցրեց հավասարակշռությունը, չիմացավ` ինչ անի: Բայց այդ պահին Աստված` հայի միջոցով, օգնության հասավ նրանց: Հեռվում մի զրահամեքենա երևաց, վրան հայեր էին… նրանք ցրեցին հարձակվողներին, Անահիտին ու երեխաներին հասցրին օդանավակայան: Անահիտը՝ երկու մանկահասակ երեխաները ձեռքին, արդեն այրիացած, հայտնվեց Հայաստանում:

Հողի, պատերազմի, վրեժի կանչը

Երևանի օդանավակայանում Բաքվի ինքնաթիռից փախստականներն իջնում էին գիշերանոցով, տնային հողաթափերով, ձմռան ցրտին` կիսամերկ: Նրանք ազատություն էին տալիս իրենց խեղդված տառապանքներին, ողբով հիշում սպանված հարազատներին:

Ամուսնու դաժան սպանությունը քնքուշ ու փափկասուն Անահիտին գլխիվայր փոխեց` դարձնելով վրիժառու: Այլևս ապրելու էր նաև վրեժ լուծելու առաքելությամբ:

«Իրենք փխրուն հայ կնոջը դարձրին դարեդար զինվորական: Հայ կինը փափկասում է, ընտանեասեր, նա չէր ուզում մարտնչել, բայց նրանք մեզ այլ ընտրություն չթողեցին»,-մեզ հետ զրույցում ասում է վաղուց հրամանատար դարձած կինը:

Այո, ճիշտ լսեցիք, հրամանատար…Արցախյան գոյամարտում բուժքույր Անահիտն ի վերջո դարձավ «Անահիտ» ջոկատի հրամանատարը: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Ռազմաճակատն ու կինը, օծանելիքի բույրն ու վառոդի հոտը

Անահիտը Հայաստանում իմանում է, որ Բաքվից փախած իր ծնողները Տավուշի Բագրատաշենում են: Նա երեխաների հետ մեկնում է ծնողների մոտ: Իրավիճակն Արցախում օրեցօր սրվում ու դառնում էր պատերազմական, օրեցօր Անահիտը մտածում էր ռազմաճակատ մեկնելու, կռվելու, ամուսնու ու ոչ միայն նրա վրեժը լուծելու մասին:  Բայց ինչպես ասեր ծնողներին, թե ուզում է հարևան գյուղի տղաների ջոկատի հետ ռազմաճակատ մեկնել: Ո՞ր հայ կինը կհանդուրժեր դստեր մարտի դաշտում հայտնվելը, դեռ չենք խոսում մանկահասակ որդիներին մենակ թողնելու մասին: Անահիտը ստիպված էր ստել: Մորն ասում է, թե ուզում է Ուկրաինա` ընկերուհու մոտ մեկնել՝ աշխատելու: Մայրն  համաձայնում է` մտածելով, որ կգնա, կցրվի, սթրեսից դուրս կգա: Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.