Փետրվարի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:54-ի սահմաններում Սեյրան Մովսիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 36 MP 065 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ ոսկու գործարանի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրի մոտ բախվել է MG մակնիշի 308 AT 61 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով, MG-ի վարորդը հայտնի գործարար, «Ջերմուկ գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի տղան է՝ Արսեն Արսենյանը, ով կանգնել է և ճանապարհ է զիջել հետիոտնին, ով փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, այդ ժամանակ Ս. Մովսիսյանը Nissan-ով բախվել է MG-ին: