«Բժշկի եմ դիմել, նրանք էլ նույն բանն են ասում...». Սոնա Եսայան

Սոնա Եսայանը թարմացրել է իր պորտֆոլիոն: Պարուհու նոր ֆոտոշարքի հեղինակը Արվին Քոչարյանն է: Նա BRAVO.am-ին պատմել է, որ լուսանկարչի հետ ծանոթացել է ամուսնու՝ «Վա՜յ, Գրիգ, Գրիգ» մոնոներկայացման պաստառի ստեղծման ժամանակ:

«Գործի բերումով այնքան էինք հանդիպում, որ որոշեցինք համագործակցել: Մեր գաղափարները խառնելով՝ ստացանք ինձ բնորոշ լուսանկարներ: Փորձել ենք իմ կերպարն ավելի արտահայտիչ դարձնել՝ խառնելով վայրի եւ կանացի ոճերը: Նկարահանումները շատ հեշտ եւ արագ են անցել, արտառոց ոչ մի բան չենք արել. կանգնել եմ եւ լուսանկարվել:

Դեռ բացասական կարծիքներ չեմ լսել. բոլորը հավանել են: Նկարահանումների ժամանակ Գրիգն ինձ հետ է եղել, իրեն էլ նոր կերպարս դուր եկավ»,- պատմել է պարուհին:

 

Ոճային փոփոխության միտքը Սոնայինն է.«Սարվածքի գաղափարը հագուստներից է առաջացել: Հեղինակն Անի Ավդալյանն է: Հետաքրքիր, ստանդարտներից դուրս ոճ է, որը կարելի էր կյանքում գոնե մեկ անգամ փորձել»:

Ժամանակը թույլ չի տալիս հաճախ ֆոտոշարքեր իրականացնել.«Շատ եմ սիրում, բայց չեմ հասցնում ժամանակ տրամադրել: Առաջին անգամ 15-16 տարեկանում եմ լուսանկարահանման մասնակցել, որպես մոդել էի հանդես գալիս, մոտ 15 աշակերտ լուսանկարում էին. ինձ հոլիվուդյան աստղ էի զգում»,- հիշել է Սոնան:

Մանրամասները՝ այստեղ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.