Արտակարգ դեպք Երևանում դպրոցի բակում շները երեխաների վրա են հարձակվել.(ՖՈՏՈ)

Քանի որ իմ ու շատ ծնողների բողոքներից հետո այդքան էլ լուրջ չեն վերաբերվել հարցին, ավելի ճիշտ՝ չեն պատկերացնում, թե ինչ ահավոր, սարսափելի դեպքերի մասին է խոսքը, որոշեցի նորից գրել ու նորից բարձրացնել այս հարցը։

Ճիշտ է, ինչ-որ չափով մեր բակի շները քչացել են, բայց կոնկրետ հենց 174 և 176 դպրոցների դիմաց գտնվող դաշտում առավոտները էլի բավականին շատ շներ են երեխաներին դիմավորում։

Քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի՛ աշխատակիցներ, հետաքրքիր է, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը (նկար 2, հունվարի 24-ի դեպք) կամ 9 տարեկան այս տղա երեխան, ով 1 ամսից ավել է՝ դեռ չի ապաքինվել (նկար 1, հունվարի 14-ի դեպք): Սրանք հենց նույն շներն են, որոնք և հարձակվել էին իմ աղջկա վրա (բարեբախտաբար, միայն վերարկուն էին բռնել ու քաշքշել):

Image may contain: one or more people and closeup

Խնդրում եմ, լուծեք այս հարցը, ազատեք այս տարածքը շներից (խոսքը Շերամի 99, 101, 108 բակերի, Սվաճյան փողոցի եկեղեցուն կից տարածքի ու նաև մոտակա դպրոցների տարածքի մասին է), պաշտպանեք մեր երեխաներին անտեղի հարձակումներից ու սթրեսներից։ Ավելի լուրջ մոտեցեք այս հարցին, թույլ մի տվեք՝ էլի անմեղ երեխաներ տուժեն։ Հուսով եմ՝ պատկերացնում եք՝ հետո ինչ հիվանդությունների ու խնդիրների առաջ կարող են կանգնել այդ երեխաները։

Image may contain: one or more people

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marine.ohanjanyan.3/posts/1543675815786102

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.