«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:
Դավթյանը վարչապետին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը, բայց վարչապետը հրաժարվել է ստորագրել այն: Սակայն չի բացառվում, որ առաջիկայում այդ պաշտոնում նշանակվի նոր մարդ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: